Շողեր Թովմասյանը՝ վառ շպարով

19:48   22 հունիսի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր վառ դիմահարդարումը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին վառ շպարով է. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Շողերը նաեւ քարերով զարդարված գլխազարդ է կրում։ Նա կադրերը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Շողեր Թովմասյանը կանաչ գույնի զգեստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին վառ աքսեսուարները՝ խոշոր, կարմիր ականջօղերը եւ ջինսե բաճկոնը։ Դերասանուհին կադրերը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE