Ճապոնական «Vogue»-ը Քիմ Քարդաշյանի լուսանկարով միանգամից երեք շապիկ է զարդարել

18:12   22 հունիսի, 2019

Երբ 2014թ.-ին Աննա Վինտուրն ամասագրի ապրիլյան համարին տպագրեց Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի լուսանկարը, նորաձեւ հանրությունը զայրացած էր՝ կարծելով, որ Քիմն արժանի չէ զարդարել ամսագիրը։ Սակայն վերջին հինգ տարիների ընթացքում շատ բան է փոխվել։ Ռեալիթի-շոուի աստղը բիզնես-կայսրություն է հիմնել եւ ընկերացել շատերի, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Եվ այժմ բոլորն ուրախ են Քիմին առաջնորդող հոդվածներում տեսնել, նույնիսկ առանց Քանյեի, գրում է Tatler-ը։

Ճապոնական «Vogue»-ը Քարդաշյանին դարձրել է օգոստոսյան համարի հերոսը։ Հրատարակությունը թողարկվել է շապիկի՝ միանգամից մի քանի տարբերակով, որոնք Քիմը հրապարակել է իր միկրոբլոգում։  

Ավելի վաղ ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը որոշել էր սոցիալական ցանցում գովազդել իր KKW Beauty ապրանքնիշի նոր կոսմետիկ միջոցի ազդեցությունը տատիկի օգնությամբ, ինչը զարմացրել էր երկրպագուներին։ Հոլովակում երեւում է՝ ինչպես է Քարդաշյանը տոնային կրեմը քսում տատիկի՝ Մերի Ջո Քեմփբելի ձեռքին, որի երակներն ակնհայտորեն արտահայտված են։ Կրեմը քսելուց հետո երակները գրեթե հետանում են։ «Տատիկս՝ Մերի Ջոն, ինձ հարցրեց իմ կոսմետիկայի մասին եւ խնդրեց թաքցնել երակները։ Մենք Նորթի հետ ուղեւորվեցինք նրա տուն եւ ցույց տվեցինք՝ ինչպես օգտագործել։ Ես երջանիկ եմ, որ նա հոգ է արդյունքից»,- հրապարակումը մակագրել էր հեռուստաաստղը։



© NEWS.am STYLE