Բրազիլական «Կլոն» սերիալի Ժադին կիսվել է նիհարելու գաղտնիքներով

15:13   23 հունիսի, 2019

Բրազիլացի դերասանուհի, ֆոտոմոդել եւ հեռուստահաղորդավարուհi, 43-ամյա Ջովաննե Անտոնելին, որը հայտնի է դարձել «Կլոն» սերիալի շնորհիվ, կիսվել է գաղտնիքով՝ ինչպես նիհարել 40 տարեկանից հետո։

2010թ.-ին աստղի մարմինը լավագույն վիճակում չէր։ Նա երկվորյակների էր լույս աշխարհ բերել եւ հղիության ընթացքում գիրացել էր 20 կիլոգրամով։ Դերասանուհին փորձել է նիհարել, սակայն քաշից դժվարությամբ էր ազատվում, հայտնում է «7days» պորտալը։

View this post on Instagram

A post shared by Giovanna Antonelli (@giovannaantonelli) on

Բրազիլուհուն օգնել է բավական խիստ սննդակարգը, որում ներառված էին միայն հավի խաշած միս, չռաֆինացված ձավարեղեն, արքայախնձոր եւ բանջարեղեն։ Նա իրեն արգելել է կարտոֆիլ, ալյուրից պատրաստված ցանկացած բան ուտել եւ սկսել է սպորտով զբաղվել։

Այժմ դերասանուհին հիանալի կազմվածք ունի։ Նա այսպիսի սննդակարգի հետեւում է ամսվա ընթացքում մեկ շաբաթ, իսկ մյուս օրերին հետեւում է հավասարակշռված սննդակարգի սկզբունքին։

Instagram-ի էջում դերասանուհին տեսանյութ է հրապարակել մարզման ընթացքից։ Կադրերում երեւում է՝ ինչպես է Ջովաննեն կարդիո եւ ուժային վարժություններ անում, ինչը հնարավորություն է տալիս ձիգ մարմին ունենալ եւ լի լինել էներգիայով, ինչպիսին էր Ժադին հայտնի սերիալում 18 տարի առաջ։



© NEWS.am STYLE