Նա նստատեղը չի մարզում. Նաստասյա Սամբուրսկայան՝ լողազգեստով հանգստի ընթացքում

16:15   23 հունիսի, 2019

Նաստասյա Սամբուրսկայան մեկնել է հանգստի։ «Универ»-ի 32-ամյա աստղը հանգստանում է Թաիլանդում՝ Սամուի կղզում։

Դերասանուհին կիսվել է ճանապարհորդության ընթացքում արված առաջին լուսանկարով։ Նա ծաղկային պրինտով լողազգեստ է կրում եւ պատկերված է հյուրանոցի պատշգամբում, որտեղից շքեղ տեսարան է բացվում դեպի կղզի։

«Հրաշալի տեսարան, որի համար կարելի է ամեն ինչ տալ։ Հանուն վայելքի այսպիսի պահերի արժե շատ աշխատել կամ էլ գումար վերցնել հայրիկից»,- Instagram-ում կատակել է Նաստասյան։

«Սամբուրսկայան կարծես ռուսական Անջելինա Ջոլին լինի կամ ավելի լավը», «Նաստաստյա, դուք ինձ շատ եք դուր գալիս։ Ձեր ուղիղությունը հիմա այնքան հազվադեպ է հանդիպում», «Շուրջբոլորը գեղեցկություն է»,- գրել են հետեւորդները։ Stories բաժնում Սամբուրսկայան տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է մեջքի հատվածից, եւ հումորով խոստովանել է, որ չի մարզում նստատեղը։



© NEWS.am STYLE