«Միսս տիեզերք 2012»-ն այս սեզոնի լողազգեստներով ցուցադրել է գեղեցիկ մարմինը

11:11   23 հունիսի, 2019

Օլիվիա Կալպոն նոր ֆոտոշարքի է մասնակցել․ «Միսս տիեզերք 2012»-ի 27-ամյա տիտղոսակիրը մի քանի նորաձեւ լողազգեստ է կրել։

Օլիվիան նկարահանվել է լողափնյա հագուստ արտադրող Sports Illustrated Swimsuit ապրանքանիշի համար՝ ցուցադրելով անկեղծ բիկինիներ, ազդեցիկ դիրքեր։

Նա ճերմակ, կանաչ եւ սեւ լողազգեստներ է կրել։ Լուսանկարներներն, իսկապես, շատ սեքսուալ են։

Ֆոտոշարքի հեղինակը Ժոզեֆինա Կլոֆոն է։ Լողազգեստներն ընդգծել են գեղեցկուհու սլացիկ կազմվածքը, իսկ ավազի հատիկները արեւայրուք ընդունած մաշկին ավելի են «բարձրացրել» լուսանկարների ջերմաստիճանը։

Օլիվիա Կալպոն երկրպագուներին հաճախ է ուրախացնում ոճային կերպարներով։ Մոդելը Կաննի կինոփառատոնը գրավել է զգեստով, որով հարսնացուի էր նմանվել։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram, Legion Media



© NEWS.am STYLE