Կոնստանտին Խաբենսկին «Կինոտավրոսի» երեկույթին «չարաշահել է» հայկական կոնյակը

10:01   23 հունիսի, 2019

«Կինոտավրոս»-ի ամենաաղմկոտ երեկույթներից մեկն ուղեկցվել է Յուլյա Պերեսիլդի համերգով (նա կատարել է 90-ականների հիթերը)։ Բոլորը երգել են, խմել։ Նույնիսկ հիմնական մրցույթի ժյուրիի նախագահ Կոնստանտին Խաբենսկին, որը հայկական կոնյակի հերթական բաժակն է խմել ու սկսել խոսել Անդրեյ Մերզլիկինի հետ։

Սակայն վերջինս քիչ բան է հասկացել Խաբենսկու խոսքից, քանի որ հարբած է եղել։ Ինչ-որ պահի Անդրեյը Խաբենսկու մոտ է նստեցրել կնոջը, իսկ ինքը սկսել է համբուրել Պերեսլիդին։ Ընդ որում, նրա 67-ամյա ամուսնու՝ նկատելիորեն գիրացած ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի աչքի առաջ։

Պերեսլիդն այնքան զգացմունքային է երգել բեմում, որ առավոտյան մնացել է առանց ձայնի։ Դերասանուհուն փրկել են ժողովրդական բաղադրատոմսերը՝ տաք գարեջուր եւ տաք կաթ թզի միջուկով։

Աղբյուրը՝ Экспресс Газета

Լուսանկարները՝ DR, EG



© NEWS.am STYLE