Պամելա Անդերսոնի նախկին ամուսինը կնոջ մարմինը «հարյուր տոկոսով» բնական է անվանել

14:10   23 հունիսի, 2019

Ամերիկյան Mötley Crüe  ռոք խմբի 56-ամյա թմբկահար Թոմի Լին կիսվել է 32-ամյան կնոջ՝ Բրիթանի Ֆուրլանի անկեղծ լուսանկարով։ Նա պատկերված է բիկինիով։ Ռոք երաժիշտի հրապարակած լուսանկարում Բրիթանին վարդագույն լողազգեստ է կրում, որն ընդգծում է բլոգերի սլացիկ կազմվածքը։

Թոմ Լին խոստովանել է, որ լուսանկարի հրապարակումից հետո կինն ուրախ չի լինի։ «Նա ինձ կսպանի այս հրապարակման համար, բայց նայեք այս, հարյուր տոկոսով բնական մարմնին»,- գրել է երաժիշտը։

Ռոք երաժիշտի երկրպագուները կարծել են, որ նա այդ լուսանկարով որոշել է խոցել նախկին կնոջը՝ Պամելա Անդերսոնին, որը պլաստիկ վիրահատության է դիմել կարիերայի սկզբում։

Թոմ Լին հայտնի շիկահերի առաջն ամուսինն է եղել։ Նրանք երկու որդի ունեն։ Ձմռանը ռոք երաժիշտն ամուսնացել է Բրիթանի Ֆուրլանի հետ։ Վերջերս հայտնի է դարձել, որ ֆիլմի նկարահանման ընթացքում Պամելա Անդերսոնի առեւանգումը նրա բաժանման պատճառ է դարձել։ Կաննում սեքսուալ դերասանուհին հանրությանն ուրախացրել է՝ ներկայանալով մեծ որդու հետ։

Աղբյուրը՝  Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE