Կարմիր շրթներկ. Անժելա Սարգսյանի վառ կերպարը

10:39   23 հունիսի, 2019

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, որն արդեն տեւական ժամանակ է՝ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Նա վառ կերպար է ընտրել` երեկոյան սանրվածք եւ շպար։ Դիմահարդարման ընթացքում շեշտադրվել են աչքերն ու շուրթերը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Անժելա Սարգսյանը ներկայացել էր առանց դիմահարդարման։ Նա պատկերված էր ծաղիկների ֆոնին։ «100 տոկոս բնական»,- լուսանկարը մեկնաբանել էր նա։



© NEWS.am STYLE