12:49 23 հունիսի, 2019Երգչուհի Սրբուկը, որն այս տարի Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Երգչուհու Instagarm-յան էջում հրապարակված լուսանկարում նա փայլուն կոմբինեզոն է կրում, որը խորը լանջաբացվածք ունի։ Երիտասարդ կատարողն այն համադրել է բարձրակրունկ կոշիկների հետ եւ արտահայտիչ շպար ընտրել։ «Եթե ուզում ես ճանաչել ինձ, ձայնիս մեջ կլսես ապրածս կյանքի պատմությունը»,- հրապարակումը մեկնաբանել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սրբուկը շնորհավորել էր հայտնի կատարողներ Պոտապին եւ Նաստյա Կամենսկիխին հարսանիքի առիթով։ Հիշեցնենք՝ հայտնի կատարող Պոտապը ուկրաինական «Ձայնը» նախագծի ընթացքում Սրբուկի մարզիչն էր։ Երգչուհին հրապարակել էր զույգի նկարն ու ռուսերենով գրել. «Որքան ուրախ եմ ձեզ համար»։