Հղի Անաստասիա Ռեշետովան հանգստի ընթացքում լուսանկարվել է առանց ներքնազգեստի

20:12   23 հունիսի, 2019

23-ամյա Անաստասիա Ռեշետովան սպասում է առաջնեկի ծնունդին. երեխայի հայրը 35-ամյա ռեփեր Թիմաթին է։ Ապագա մայրիկն այժմ հանգստանում է օվկիանոսում եւ երկրպագուներին ուրախացնում կոլորիտային ֆոտոշարքերով։

Թխահեր գեղեցկուհին կիսվել է նոր, ազդեցիկ լուսանկարներով։ Նա սպիտակ, անհամաչափ կտրվածքով զգեստ է կրել, որը բաց է մի ուսի հատվածում։ Երաժիշտի սիրելին հրաժարվել է դիմահարդարումից, իսկ մազերն արձակված են։

Լուսանկարներին լրացուցիչ գրավչություն է հաղորդել այն հանգամանքը, որ Ամաստասիան կրծկալ չի կրել։ Երկրպագուները հիացել են աստղի լուսանկարներով ու նրան հաճոյախոսություններ արել։ «Որքան գեղեցիկ, բնական», «Շուտով արքան լույս աշխարհ կգա, հանգիստը կավարտվի։ Կամ էլ թագուհին», «Որքան է հղիությունը սազում ձեզ», «Պարզապես գեղեցկուհի»,- գրել են հետեւորդները։

Անաստասիա Ռեշետովան հղիության յոթերորդ ամսում է։ Թիմաթին հայր կդառնա երկրորդ անգամ։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE