Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը լողավազանից

16:46   23 հունիսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որն առանձնանում է յուրօրինակ ոճով, կիսվել է նոր լուսանկարներով՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում երգչուհին սեւ տոպ է կրում եւ կարճ շորտ։ Կերպարն ամբողջացրել են սպիտակ վերնազգեստը, լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։ Հմայիչ երգչուհու էջը լի է դրական մեկնաբանություններով։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աստղիկ Սաֆարյանը բաց գույնի տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ, ուսերի հատվածում բաց տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր, գլխարկ, թեւնոցներ։ Երգչուհին սեւ բարձրակրունկ կոշիկներ էր ընտրել եւ արտահայտիչ դիմահարդարում։



© NEWS.am STYLE