Անահիտ Սիմոնյանի գրավիչ լուսանկարը

17:39   23 հունիսի, 2019

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը կիսվել է նոր լուսանկարով, որի մեկնաբանություններում մեջբերել է Հարուկի Մուրակամիի խոսքերը։

Երգչուհու Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում նա սեւ բլուզ է կրում։ Սեւ-սպիտակ լուսանկարին կից երգչուհին մեջբերել է Մուրակամիին․ «Մի օր փոթորիկը կավարտվի, եւ դու չես հիշի՝ ինչպես ես այն վերապրել։ Դու նույնիսկ վստահ չես լինի՝ այն իրականում ավարտվե՞լ է։ Բայց մի բան անվիճելի է. երբ դուրս գաս փոթորկից, այլեւս երբեք չես դառնա այն մարդը, որը դրանում հայտնվել է։ Որովհետեւ դրանում էր ամբողջ իմաստը»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր ամուսնու՝ սիրված երգիչ Հայկոյի հետ։ Լուսանկարն արվել էր ելույթի ընթացքում։ Հայկոն դասական կոստյում էր ընտրել եւ սպիտակ վերնաշապիկ, իսկ Անահիտ Սիմոնյանը սպիտակ զգեստ էր կրում։ Մեկնաբանություններում Անահիտ Սիմոնյանը սրտիկի տեսքով սմայիկ էր օգտագործել, իսկ օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին թողել։ «Լավագույն զույգը», «Ամենասիրուն զույգը»,- գրել էին հետեւորդները։



© NEWS.am STYLE