Աննա Դովլաթյանի եւ ամուսնու լուսանկարը

18:43   23 հունիսի, 2019

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Հրապարակված լուսանկարում Աննան պատկերված է ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ։ Աննան մեղմ կերպարում է. նա բաց գույնի դասական հագուստ է կրում, իսկ կերպարն ամբողջացրել է դիմահարդարումը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Դերասանուհին խոշոր աքսեսուարներ է ընտրել՝ ականջօղեր եւ ժամացույց։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննան վանդակավոր շրջազգեստ էր կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկ կոշիկները եւ նուրբ դիմահարդարումը։



© NEWS.am STYLE