Վառ շպար. Լիա Զախարյանի նոր լուսանկարը

19:43   23 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Լիան արտահայտիչ դիմահարդարմամբ է. ընդգծված են աչքերն ու այտոսկրերը։ Նա սեւ բլուզ է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է. «Թող միմյանց միշտ ժպիտով հանդիպենք. ժպիտը սիրո սկիզբն է»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի շրջազգեստ էր կրում, որը համադրել էր նույն երանգի տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել էր փոքրիկ սպիտակ պայուսակը։ «Գեղեցիկ, հարուստ ու հայտնի լինելը հրաշալի է։ Բայց դա երջանկության երաշխիք չէ։ Երջանկությունն առհասարակ ոչ մի պատրաստի սցենար չունի», «Սերը լինում է առանց պայմանների։ Գեղեցկությամբ կարող են հիանալ, տաղանդները կարող են հարգել, կանացիությունը՝ գնահատել։ Բայց սիրում են միայն հենց այնպես», «Եվ եթե նույնիսկ սիրեն ձեզ, դա ձեզ, հստատատապես, չի երջանկացնի, եթե չսիրեք ինքներդ ձեզ։ Այնպիսին, ինչպիսին իրականում եք։ Այստեղ ոչ մի տարբերակ չկա»,- գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE