Իննա Խոջամիրյանի լուսանկարը Մոսկվայից

20:43   23 հունիսի, 2019

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել. ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ այն արվել է Մոսկվայում։

Դերասանուհին, որը նկարահանվում է «Էլենի օրագիրրը 2» հեռուստասերիալում, պուտավոր զգեստ է կրում, որը համադրել է հետաքրքիր պայուսակի ու վառ դիմահարդարման հետ։ Իննայի էջը լի է հաճոյախոսություններով։ Հետեւորդները բազմաթիվ մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ նա շատ գեղեցիկ է։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Իննան ծաղկավոր զգեստ էր կրում, որը համադրել էր գեղեցիկ վզնոցի հետ։ Կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ դիմահարդարումը, որն ընդգծել էր Իննայի գեղեցկությունը։



© NEWS.am STYLE