Սոֆի Մխեյանն՝ առանց դիմահարդարման

23:46   23 հունիսի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը ներկայացել է առանց շպարի։

Սոֆին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում՝ ցույց տալով բնական գեղեցկությունը։ Նա դեղին գույնի բլուզ է կրում, որը համադրել է տաբատի եւ ոճային ժամացույցի հետ։ Երգչուհին, ի դեպ, հաճախ է լուսանկարներ հրապարակում իր առօրյայից եւ առանց շպարի կադրեր տեղադրում։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ շապիկ էր կրում, որի վրա պատկերված էր Դիսնեյի ամենահայտնի մկնիկը։ Կերպարն ամբողջացրել էին վզնոցը եւ վառ արեւային ակնոցը։ «Բարի լույս, աշխարհ։ Նշեք ձեր սիրելի մուլտհերոսին»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE