Հուզիչ. Լերա Կուդրյավցեւան ցույց է տվել 10-ամսական դստեր առաջին քայլերը

10:11   24 հունիսի, 2019

Լերա Կուդրյավցեւայի մեկամյա դուստրն առաջին քայլերն է արել։ Հայտնի հաղորդավարուհին Instagram-ում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Մեր առաջին քայլերը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от KUDRYAVTSEVA LERA (@leratv)

2018թ.-ի օգոստոսի 13-ին լույս աշխարհ է եկել հեռուստահաղորդավարուհու դուստրը՝ Մաշան, որի հայրը նախկին հոկեյիստ Իգոր Մակարովն է։ Նա առաջին անգամ է հայր դարձել, իսկ Կուդրյավցեւան որդի ունի առաջին ամուսնությունից, որն իր հերթին արդեն հասցրել է Լերային թոռնիկ նվիրել։

Տեղեկություններ կային այն մասին, որ հեռուստահաղորդավարուհին օգտվել է փոխնակ մոր ծառայություններից. իբրեւ Լերան չափազանց արագ է վերականգնվել ծննդաբերությունից հետո, նման բան չի լինում։ Օգտատերերի մի մասը կարծում է, որ հեռուստահաղորդավարուհու տարիքը եւս խոչընդոտ է ծննդաբերության համար։

Լերա Կուդրյավցեւան ոչ մի կերպ չի մեկնաբանել տեղեկությունները։ Եվ ճիշտ է արել։ Ո՞ւմ գործն է՝ ինչպես է լույս աշխարհ եկել փոքրիկ հրաշքը։ Հիմա Լերան վայելում է մայրությունը, ուրախանում Մաշայի առաջին քայլերով։ Փոքրիկի հաջողություններով ուրախացել են նաեւ Լերայի կոլեգաները՝ Սերգեյ Լազարեւը, Յուլյա Սավիչեւան, Անիտա Ցոյը։

Աղբյուրը՝ eg.ru



© NEWS.am STYLE