Լոբոդան սկսել է դիետայի հետեւել. երկրպագուները զայրացած են

13:11   24 հունիսի, 2019

Հասկանալի չէ՝ ինչու է Սվետլանա Լոբոդային հարկավոր իրեն տանջել դիետաներով. իդեալական մարմին, որն արժանի է գովասանքի եւ հիացմունքի։ Ամեն դեպքում, նրան թվում է, որ հանգիստից Մոսկվա է վերադարձել ավելորդ կիլոգրամներով։ Այդ պատճառով երգչուհին որոշել է անցնել ձկան եւ ապուրների։ Դատելով լուսանկարից՝ նոր սննդակարգը նրան եւս չի ուրախացնում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от LOBODA (@lobodaofficial)

«Ես դիետայի եմ հետեւում՝ ձուկ եւ ցորենի ապուր։ Իսկ ի՞նչ եք սիրում դուք»,- Instagram-ում գրել է Լոբոդան։

Երկրպագուները զայրացել են, քանի որ կարծում են, որ Սվետլանային բացարձակապես հարկավոր չէ նիհարել։ «Դիետա՞։ Դուք հիասքանչ եք»։ «Ինչո՞ւ եք նիհարում, ավելի սլացիկ հնարավոր չէ լինել»,- գրել են հետեւորդները։

Հիշեցնենք՝ երկրպագուները մինչ այժմ քննարկում են Սվետլանայի եւ Սերգեյ Լազարեւի վեճը, որի տեղի է ունեցել «МУЗ-ТВ»-ի մրցանակաբաշխության ընթացքում, որը վերջերս անց է կացվել Մոսկվայում։ Վեճից հետո Լազարեւն ու Լոբոդան դադարել էին միմյանց հետեւել Instagram-ում։



© NEWS.am STYLE