Սիրուշոյի եւ Հրաչյա Հարությունյանի ջերմ լուսանկարը

10:45   24 հունիսի, 2019

Երգչուհի Սիրուշոն կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Երգչուհին Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում պատկերված է հայրիկի՝ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի հետ։ Հմայիչ երգչուհին, ինչպես միշտ ոճային կերպարում է. նա ասեւ զգեստ է ընտրել, որը համադրել է կարմիր բարձրակրունկների հետ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին գրել էր. «Վերջին օրերի արցախյան այցելությունս ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում: Հատկապես «անհանգստացել» են նրանից, որ նկարվել եմ «իրենց» հողի վրա: Արցախում գտնվող 9-րդ դարի հայկական Դադիվանքն ինքնին ավելի խոսուն է, քան որեւէ այլ բան: Բազմաթիվ ապացույցներից մեկն է հայերի դարավոր պատմության, տարածքների ու ակունքների»։



© NEWS.am STYLE