Վառ ու ոճային. Սարգիս Գրիգորյանի լուսանկարը կնոջ հետ

12:11   24 հունիսի, 2019

Դերասան Սարգիս Գրիգորյանը կիսվել է նոր, սիրառատ լուսանկարով։

Սիրված դերասանն ընտանեկան լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Գեղեցիկ զույգը դասական հագուստ է կրում. Մանո Գրիգորյանը դեղին կոստյում է ընտրել, նրա կերպարն ամբողջացրել են աքսեսուարները եւ վառ դիմահարդարումը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում եւս դերասանը պատկերված է կնոջ հետ։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ «Հիմա ու միշտ»,- զգացմունքային լուսանկարի մեկնաբանություններում գրել էր սիրված դերասանը։



© NEWS.am STYLE