Գեղեցիկ տղամարդուց մինչեւ «բոմժ». «Ընկերներ»-ի աստղի սարսափելի կերպարանափոխությունը

14:15   24 հունիսի, 2019

Հայտնի դերաան Մեթյու Փերիին հնարավոր չէ լրահոսի գլխավոր հերս անվանել։ «Ընկերները» սերիալից 49-ամյա Չենդլերին, որը երկար ժամանակ պայքարում է դեպրեսիայի, ալկոհոլային եւ թմրամիջոցներից կախվածության դեմ, երկու տարվա ընթացքում առաջին անգամ Նյու Յորքի փողոցներում լուսանկարել են պապարացիները, հայտնում է Daily Mail-ը։

Աստղի արտաքին տեսքը լրջորեն վախեցրել է երկրպագուներին. դերասանը փողոցում պտտվում է կեղտոտ հագուստով, ընդ որում, նա լրջորեն գիրացել է։ Լրագրողները նաեւ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ դերասանի եղունգներն անփութորեն երկարել են։ Ի դեպ, Փերիի պատասխանը չի ուշացել. նա Twitter-ի էջում խոստացել է, որ անպայման մատնահարդարման կգնա։

Посмотреть изображение в Твиттере

Երկրպագուները մեկնաբանություններում աջակցել են դերասանին եւ ուրախացել, որ նա վերադարձել է սոցիալական ցանցեր։ Շատերն են նշել, որ ոչ մի արտասովոր բան չկա, երբ տղամարդիկ մատնահարդարման են գնում, իսկ մյուսները կոչ են արել ուշադրություն չդարձնել պապարացիների վրա։



© NEWS.am STYLE