Ինչպես էքստրեմալ կարճ զգեստով ընդգծել կազմվածքը. Սիարան՝ Jean Paul Gaultier-ի հագուստով

13:49   24 հունիսի, 2019

Ամերիկայում հունիսի վերջի ամենամեծ իրադարձություններից մեկը BET Awards մրցանակաբաշխություն է, որը հանձնվում է աֆրոամերիկացիներին երաժշտության, դերասանական վարպետության, սպորտի ոլորոտում։ Միջոցառման ամենահիասքանչ հյուրերից մեկն, ըստ սովորության, երգչուհի Սիարան է։

33-ամյա կատարողը հիացրել է բոլոր լուսանկարիչներին՝ մրցանակաբաշխությանը հայտնվելով  Jean Paul Gaultier-ի կոկտելային զգեստով։ Այն ընդգծում էր երգչուհու երկար ու սլացիկ ոտքերը։ Կերպարն ամբողջացրել էին Stuart Weitzman-ի բարձրակրունկ կոշիկները։

Երգչուհին ներկայացրել է նաեւ նոր սանրվածքը՝ նորաձեւ կարե։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Instagram 



© NEWS.am STYLE