Վառ շրթներկ ու ակնոց. Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկարը

20:48   24 հունիսի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել ու ցույց տվել իր վառ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին վարդագույն բլուզ է կրում, որը համադրել է վառ ակնոցի հետ։ Կերպարն ամբողջացրել է նույն երանգի շրթներկը։ Լիլիթ Հովհաննիսյանի երկրպագուներին լուսանկարը, կարծես, դուր է եկել։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին տոպ էր կրում եւ շրջազգեստ, որոնք ընդգծում էին նրա սլացիկ կազմվածքը։ Երգչուհին վառ դիմահարդարում էր ընտրել եւ շքեղ սանրվածք, սակայն լուսանկարները չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE