«Nvak»-ի համաշխարհային պայմանագրերն ու նոր համագործակցությունը Սեբուի հետ. Թամար Կապրելյանը մանրամասնում է

15:05   24 հունիսի, 2019

«Nvak»  ժամանակակից երաժշտական կրթական ծրագիրը, որը տարիներ առաջ Երեւանում մեկնարկեց ամերիկաբնակ երգչուհի Թամար Կապրելյանի ջանքերով,  այս տարի հավասար գործընկերության համաձայնագիր է կնքել համաշխարհային երկու երաժշտական հրատարակչական կազմակերպությունների հետ, որոնցից մեկը «ADA» ընկերությունն է, որը գործում է «Warner Music Group» -ի հովանու ներքո, մյուսը՝ «Warner Chappell Publishing»-ը։

«Nvak» հիմնադրամը հրատարակելու է ծրագրի մասնակիցների օրիգինալ ստեղծագործությունները եւ տարածման հնարավորություններ է գտնելու նրանց համար, ինչպես նաեւ, ամեն տարի Հայաստանի, Իսրայելի եւ Մալավիի լավագույն երգահաններից երկուսին կամ երեքին հնարավորություն է ընձեռելու աշխատանքային պայմանագիր կնքել վերոնշյալ հրատարակչությունների հետ։

«Իսկապես, շատ գեւորված եմ «ADA» եւ «Warner Music» ընկերությոեւնների հետ այս հմագործակցությունների համար: Ես ինձ բախտավոր եմ զգում, քանի որ վերջին մի քանի տարիների ընթացքում կարողացել եմ համախմբել երաժշտայկան ասպարեզում մարդկանց այնպիսի մի խումբ, որոնք դարձել են խորհրդատուներ: Քրեյգ Քալմանը, որն իմ լավ ընկերն է ու Atlantic Records-ի նախագահը, «Nvak»-ի կողքին եղել է հենց սկզբից: Նա օգնեց ինձ հասնել «Warner» ընկերություն եւ աջակցեց, որպեսզի պատմեմ իմ եւ «Nvak»-ի պատմությունը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ոգեւորությամբ նշեց Թամար Կապրելյանը:

«Ի սկզբանե Nvak-ի օգնութամբ ցանկացել եմ աջակցել, զարգացնել եւ նպաստել երիտասարդ ու տաղադավոր երաժիտների կարեիրային (հատկապես կանանց եւ աղջիկների), որոնք ապրում են այնպիսի երկրնեում, որտեղ ոլորտն այնքան էլ զարգացած չէ: Մենք ցանկանում ենք օգնել, որպեսզի երաժիշտները զարգացնեն իրենց յուրահատուկ ձայնային տվյալները եւ ճանաչում գտնեն նաեւ իրենց երկրի սահմաններից դուրս»,-հավելեց նա:

Նախագծի իրականացման հենց սկզբից երգչուհին հասկացել է՝ որքան տաղանդավոր ու աշպատասեր երիտասարդներ կան Հայաստանում.

«Ես հիացած եմ նրանց ստեղծագործելու ունակություններով: Այնքան հրաշալի կին երգահաններ ենք գտել Հայաստանում: Այդտեղ ապրող երաժիշտները շատ արագ են ընկալում եւ քաղում այն, ինչ իրենց տալիս ենք»:

«Nvak»-ն ամեն տարի իր ուսանողների շուրջ է համախմբում արտերկրում բնակվող տաղանդավոր երաժիշտների: Այս տարին էլ բացառություն չի լինի:

«Սեբու Սիմոնյանի հետ մի նոր գործի շուրջ ենք աշխատում: Այն կդառնա «Nvak»-ի «Komitas Folk Song» նախագծի մի մասնիկը. դրա շուրջ աշխատել ենք նախորդ տարվա ընթացքում: Վերցրել ենք 5 հայկական ժողովրդական երգ եւ դրանց տվել ժամանկակից գործիքավորում: Ինձ եւ Սեբուին կմիանան «Nvak»-ից եւս 4 երգիչ եւ միասին կներկայացնենք այդ երգերից մեկը»:

«Nvak»-ի այս տարվա մեկնարկին էլ Թամարը կգա հայրենիք՝ այստեղ հյուրընկալելով նաեւ արտերկրից իր գործընկերներին.

««Nvak»-ի աշխատանքները կսկսվեն հուլիսի 8-ից, այնպես որ՝ ես այդ շրջանում կգամ Հայաստան: Մեկ ամսով եմ գալու այս անգամ ու շատ ոգեւորված եմ այդ կապակցությամբ: Այս տարի էլ այստեղ կհրավիրենք տաղանդավոր մարդկանց՝ ԱՄՆ-ից: Այս ամառ Dua Lipa-ի պրոդյուսեր Larzz-ը կարտադրի նաեւ «Nvak»-ի երգերը: Մեր հրավերով այստեղ կլինի նաեւ The Kinetics-ը, որը հեղինակել է B.o.B-ի «Airplanes»-ը: Կունենանք նաեւ այլ հայտնի հյուրեր»:

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ NEWS.am STYLE-ի եւ Nvak-ի Facebook-ի էջից


© NEWS.am STYLE