Եթերային զգեստ, արտահայտիչ շպար. Արփի Գաբրիելյանի լուսանկարը

18:47   24 հունիսի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր քնքուշ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Արփին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին կաթնագույն զգեստ է կրում եւ արտահայտիչ դիմահադարմամբ է։ Նա լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը երկրպագուները նշել են, որ Արփին գեղեցիկ է ու ոճային։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Գերմանիայում։ Նա սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր բաց գույնի պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին արտահայտիչ դիմահարդարումը եւ արեւային ակնոցը։ Սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում Արփին օգտագործել էր «Գերմանիա» հեշթեգը։



© NEWS.am STYLE