«Մի տեսակ ռոմանտիկա է արթնացել, որը երբեք չեմ ունեցել». Լուսինե Թովմասյանի ջերմ լուսանկարը

19:46   24 հունիսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Գեղեցկուհին, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում պատկերված է ամուսնու հետ։ Լուսինեն, ինչպես միշտ, ոճային կերպարում է։ «Մի տեսակ ռոմանտիկա է արթնացել, որը երբեք չեմ ունեցել»,- գեղեցիկ կադրերը մեկնաբանել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինեն պատկերված էր դստեր՝ Արիանայի հետ։ Կադրում նա ջերմ համբուրում էր դստերը։ «Սերն ամենուր է»,- ջերմ լուսանկարը մեկնաբանել էր Լուսինեն։



© NEWS.am STYLE