Թարմ մաշկ ու նուրբ երանգներ. մինիմալիստական make up-ը՝ ամառվա գլխավոր թրենդ (ֆոտո)

16:04   24 հունիսի, 2019

Դուք դեռ նախընտրո՞ւմ եք արհեստական թարթիչնե՞ր, մուգ եւ արտահայտիչ տոնային քսուքնե՞ր, սուրմայի հաստ շերտով ընդգծված աչքե՞ր, վառ սնգույր ու ստվերաներկե՞ր… Ւհարկե, ձեր նախընտրությունը ձեր ոճի մի մասն է, բայց համաշխարհային make up թրենդներն այս ամռանը մերժում են արտահայտիչ դիմահարդարումը՝ նախապատվությունը տալով մինիմալիստական շպարին, ինչը ենթադրում է ավելի շատ բնական մաշկ՝ եթե երանգներ, ապա՝ նուրբ, եթե դեմքի անհարթությունները պետք է ծածկել տոնային քսուքով, ապա դա արեք հնարավորինս աննկատ, որովհետեւ բնական գեղեցկությունն այս ամառ առավել քան թրենդային է: Այս մասին փաստում են նաեւ հայտնի դիմահարդարները:

Ճանաչված հայ դիմահարդար Ագա Քանքանյանը եւս օրերս ելույթ ունենալով միջոցառումներից մեկի ընթացքում՝ հանդես եկավ նույն խորհուրդով:

Ի դեպ, հայկական շոու-բինեսի շատ աստղեր վաղուց ընտրել են դիմահարդարմամ հենց այս ոճը, որի շնորհիվ կարողանում են ցուցադրել իրենց բնական գեղեցկությունը՝ մինիմալ կերպով ընդգծելով դիմագծերը: NEWS.am STYLE-ը վերհիշել է այդ հայտնիներից մի քանիսին:

Թամար Կապրելյան

Շուշաննա Թովմասյան

Նաստասյա Գոլովկո

Սոֆի Մխեյան

Աննա Գրիգորյան

Նարինե Դովլաթյան

Սիրուշո

Իրինա Այվազյան

Անելյա Գուբրյան

Սրբուկ

Լուսանկարները՝ հայտնիների Instagram-ից



© NEWS.am STYLE