Լիա Զախարյանի ամառային լուսանկարները

21:43   24 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է կարմիր վերնաշապիկի հետ։ Ամառային կերպարն ամբողջացրել են արեւային ակնոցը եւ սպորտային կոշիկները։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Լիան արտահայտիչ դիմահարդարմամբ էր. ընդգծված էին աչքերն ու այտոսկրերը։ Նա սեւ բլուզ էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Թող միմյանց միշտ ժպիտով հանդիպենք. ժպիտը սիրո սկիզբն է»։



© NEWS.am STYLE