Եվա Ռիվասը՝ խորը լանջաբացվածքով հագուստով

23:33   24 հունիսի, 2019

Երգչուհի Եվա Ռիվասը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-ում հրապարակված լուսանկարում երգչուհին վարդագույն հագուստ է կրում, որը խորը լանջաբացվածք ունի։ Կերպարն ամբողջացրել են վառ շրթներկը եւ արեւային ակնոցը։ Մեկնաբանություններում երգչուհին բացատրել է, թե ինչու է այդքան երկար ժամանակ բացակայել սոցիալական ցանցից ու շնորհակալություն հայտնել հետեւորդներին, որոնք միշտ իր հետ են։ Երգչուհին նշել է, որ վերջին երեք ամիսներն իր համար հեշտ չեն եղել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Ռիվասը սեւ շրջազգեստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի բարձրակրունկների եւ կոստյումի հետ։ Կերպարն ամբողջացրել էր վառ դիմահարդարումը։ «Երկարությունը կարեւոր է»,- լուսանկարը մեկնաբանել էր Ռիվասը։



© NEWS.am STYLE