Լավ փորձ. խարդախը փորձել է հաստատվել Հոլի Բերիի առանձնատանը

19:17   24 հունիսի, 2019

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Հոլի Բերին հայտնաբերել է, որ Լոս Անջելեսի իր բնակարանում է փորձել հաստատվել խաբեբա, որն արդեն հասցրել է փոխել դռան փականը, հայտնում է TMZ պորտալը։

Նոր բնակիչը 59-ամյա Ռոլանդ Յուդջին Գրիֆին է եղել, որը ծրագիր է մշակել դեռ փետրվարին։ Այդ ժամանակ նա առաջին անգամ փորձել է ինչ-որ բան անել փականների հետ, սակայն այգեպանը խանգարել էր նրա ծրգարերին։

Մարտին նա կրկին փորձել է մուտք գործել տուն։ Նա հայտնվել է փականագործի հետ եւ հայտարարել, որ քոթեջի նոր սեփականատերն է, սակայն դերասանուհու օգնականները նրան թույլ չեն տվել մուտք գործել բնակարան։ Ամեն դեպքում նա կարողացել է փոխել փականներից մեկը։

Նշվում է, որ ավելի ուշ Ռոնալդ Յուդջին Գրիֆինը նույնիսկ ոստիկանություն է դիմել եւ հայտարարել, որ Բերիի օգնականները փորձում են մտնել իր բնակարան։ Նա սեփականության իրավունքի մասին փաստաթուղթ է ներկայացրել, որը պարզվել է՝ կեղծ է։ Նրան ձերբակալել են։ Ընդ որում, տղամարդը նույնիսկ չի իմացել, որ առանձնատունը, որում ցանկացել է հաստատվել, պատկանում է այնպիսի ֆիլմերի աստղի, ինչպիսիք են «Իքս մարդիկ», «Ամպամած ատլաս», «Գոտիկա», «Հրեշների պահանադես»։



© NEWS.am STYLE