Աննա Թովմասյանի ոճային կերպարը

22:43   24 հունիսի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել ու ցույց տվել իր առօրյա կերպարը։

Հմայիչ երգչուհին լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Վերելակում արված լուսանկարում Աննան սպիտակ տաբատ ու բլուզ է կրում։ Նա վառ գույնի շրթներկ է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ մուգ պայուսակ, ժամացույց եւ թեւնոնցներ, ինչպես նաեւ արեւային ակնոց։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Աստղային զույգը լուսանկարվել էր մեքենայում։ Աննան գեղեցիկ դիմահարդարմամբ էր, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին թողել։



© NEWS.am STYLE