Պլյուս չափի մոդելն արտասվել է բիկինիով իր լուսանկարների պատճառներով

23:11   24 հունիսի, 2019

Իռլանդացի պլյուս չափի մոդել Իրենա Դրեզին խոստովանել է, որ արտասվել է, երբ տեսել է Instagram-ի օգտատերերի մեկնաբանություններն իր լուսանկարի վերաբերյալ, որում բիկինի է կրում, հայտնում է The Sun-ը։

Դրեզին նկարահանվել է PrettyLittleThing առցանց խանութի գովազդային արշավում, որում լուսանկարիչները չեն խմբագրել մոդելի մարմինը, եւ դա հիացրել է գնորդներին։

«Անհավանական է։ Մեկնաբանությունների 90 տոկոսը դրական էր։ Անկեղծ ասած, ես արտասվեցի։ Աղջիկներն ինձ բազմաթիվ հաղորդագրություններ են ուղարկել՝ ներկայացնելով իրենց պատմությունները։ Նրանք հիշում են ինձ ու փողոց դուրս գալիս տոպով, նրանք այլեւս չեն վախենում ցույց տալ իրենց ձեռքերը»,- նշել է մոդելը։ Դրեզիի խոսքով՝ այպիսի արդյունքն իրեն հույս է ներշնչել, որ իսկապես օգնում է մարդկանց։

22-ամյա մոդելի խոսքով՝ նա ամբողջ կյանքում անինքնավստահ է եղել կազմվածքի պատճառով, իրեն մշտապես համեմատել է սլացիկ կազմվածք ունեցող հասակակիցների հետ, ամաչել ու մարմինը թաքցրել լայն հագուստի միջոցով։ «Դա գլխավորն է, ինչ կործանում է ձեզ։ Ի վերջո բոլոր մարդիկ տարբեր են։ Ոչ ոք պարտավոր չէ մյուսին նման լինել»,- եզրափակել է նա։

Картинки по запросу Ирена Дрези

Իրենա Դրեզիի մասնակցությամբ գովազդային արշավը թողարկվել է հունիսին։ Լուսանկարներում նա սեւ բիկին է կրում։ Ազդրերին տեսանելի է ցելյուլիտը, իսկ որովայնին՝ ճարպային ծալքերը։ PrettyLittleThing-ի հետեւորդները հիացած էին Իրենայի գեղեցկությամբ եւ նրան համեմատել են հունական արձանի եւ արվեստի գործի հետ։



© NEWS.am STYLE