Ֆիլիպ Կիրկորովը նոր տեսահոլովակում մերկացել է (վիդեո)

11:15   25 հունիսի, 2019

Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը չի հոգնում զարմացնել ու հանրությանը ցնցել էքսպերիմենտներով։ YouTube-ում հրապարակվալ է նրա նոր՝ «Стеснение пропало» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Սոցիալական ցանցերի օգտատերերը երկու ճամբարի են բաժանվել. մի մասին տեսահոլովակը դուր է եկել, մյուսները վատաբանում են այն։

«Աստված իմ... կարծես Բուզովայի տեսահոլովակը լինի... եւ ինչո՞ւ է այսքան շատ գովազդ», «Ինչ-որ կեղտ։ Դուք շատ գումար եք ծախսել, սակայն տեսահոլովակը սովորական է։ Այս բոլոր գաղափարները մենք արդեն տեսել ենք։ Հարկավոր էր կրկին դիմել Գուդկուին»,- գրել են քննադատները։

Տեսահոլովակի հաղթաթուղթն այն է, որ արտիստը կադրում մերկ է հայտնվում, իսկ էպիզոդներից մեկում գինեկոլոգի է մարմնավորում, որը ծնունդ է ընդունում։ Նկատենք, որ տեսահոլովակի համար տարիքային սահմանափակում է նախատեսված՝ 18+։

Dni.ru-ն գրում է,որ տեսահոլովակի թիզերի հրապարակման մեջ նշված էին ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ֆիլիպ Կիրկորովի ընկերները՝ Սվետլանա Լոբոդան, օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն, նրա ամուսնինը՝ Յուսիֆ Էյվազովը եւ այլք։



© NEWS.am STYLE