«Իմ ամենաթանկ». Անահիտ Սիմոնյանի ջերմ լուսանկարը

10:51   25 հունիսի, 2019

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, որ երգչուհին լուսանկար է հրապարակել  իր եւ Հայկոյի որդու՝ Արմանի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված են, իսկ մեկնաբանություններում Անահիտ Սիմոնյանը գրել է. «Իմ ամենաթանկ»։ Լուսանկարն, ամենայն հավանականությամբ, արվել է երգչուհու ծննդյան օրը։  

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ բլուզ էր կրում։ Սեւ-սպիտակ լուսանկարին կից Անահիտ Սիմոնյանը մեջբերել էր Մուրակամիին․ «Մի օր փոթորիկը կավարտվի, եւ դու չես հիշի՝ ինչպես ես այն վերապրել։ Դու նույնիսկ վստահ չես լինի՝ այն իրականում ավարտվե՞լ է։ Բայց մի բան անվիճելի է. երբ դուրս գաս փոթորկից, այլեւս երբեք չես դառնա այն մարդը, որը դրանում հայտնվել է։ Որովհետեւ դրանում էր ամբողջ իմաստը»։



© NEWS.am STYLE