Օլյա Հակոբյանի հմայիչ ամառային կերպարը

13:47   25 հունիսի, 2019

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին զոլավոր կոմբինեզոն է կրում, որը համադրել է փոքրիկ պայուսակի եւ բարձրակրունկ կոշիկների հետ։ «Երեսունը նույնը քսանն է, միայն թե ավելի խնամված, ինքնուրույն ու ինքնավստահ»,- մեկնաբանություններում ռուսերենով գրել է Օլյա Հակոբյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում եւ արտահայտիչ շպարով էր։ «Ես մասնագիտությունս պաշտում եմ նրա համար, որ դրա շնորհիվ կարելի է հազարավոր կյանքեր ապրել»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE