Երկու երեխաների մայր Քրիսի Թեյգենը՝ սեքսուալ զգեստով

12:47   25 հունիսի, 2019

Մոդել Քրիսի Թեյգենը հայտնի է ոչ միայն պոդիումում եւ նկարահանումների ընթացքում շլացուցիչ, այլեւ առօրյա կերպարներով։ Հենց այդ անկեղծությունն են գնահատում ու սիրում նրա շատ երկրպագուներ։ Երկու երեխաների մայրը հերթական անգամ ուրախացրել է իր սեքսուալ կերպարով. նրան նկատել են դստեր՝ Լունայի հետ, Ջիմի Ֆելոնի երեկոյան շոուի ընթացքում։

33-ամյա աստղը հեռուստաեթերի համար երկար, կանաչ գույնի զգեստ էր ընտրել։ Զգեստի ամենաազդեցիկ հատվածը բացվածքն էր ոտքի հատվածում, որը ցուցադրում էր նրա սլացիկ ոտքերը։ Դրամատիկ ու սեքսուալ կերպար։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Instagram 



© NEWS.am STYLE