Հմայիչ ու ոճային. Սիրուշոյի լուսանկարը

18:43   25 հունիսի, 2019

Երգչուհի Սիրուշոն կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Երգչուհին լուսանկարը հրապարակել է Facebook-յան պաշտոնական էջում։ Նա սեւ, կիպ զգեստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել են գեղեցիկ աքսեսուարները՝ ականջօղեր եւ մատանիներ։ Սիրուշոն նուրբ դիմահարդարում է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին երկար, նախշերով զարդարված զգեստ էր կրում, որը համադրել էր շագանակագույն կոշիկների հետ։ Երգչուհին գրեթե դիմահարդարված չէր, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Պետական պատմաերկրագիտական թանգարան»։



© NEWS.am STYLE