«Սոֆիա ռոբոտի հայկական` Սմբո տարբերակը». Մկրտիչ Արզումանյան

20:43   25 հունիսի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Այս անգամ հրապարկված լուսանկարում դերասանն արծաթագույն հագուստ է կրում եւ դեմքի զվարճալի արտահայտությամբ է։ «Սոֆիա ռոբոտի հայկական` Սմբո տարբերակը»,- մեկնաբանություններում կատակել է դերասանը։ Հետեւորդները գնահատել են նրա հումորը՝ նշելով, որ հայկական տարբերակն ավելի լավն է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր գնացքի ֆոնին։ Մկրտիչ Արզումանյանը վառ պիջակ էր կրում, սպիտակ վերնաշապիկ եւ գլխարկ։ «Երկաթե մողեսով դեպի Գյումրի»,- կադրին կից գրել էր դերասանը:



© NEWS.am STYLE