Սեքսուալ Էմիլի Ռատակովսկին՝ Jacquemus-ի շոուին

16:43   25 հունիսի, 2019

Jacquemus-ի երկրպագուները նույնքան գեղեցիկ են ու սեքսուալ, որքան Սիմոն Պորտ Ժակմյուի հավաքածուները։ Այդ բոլոր գեղեցիկ աղջիկները հավաքվել են Ֆրանսիայի հարավում՝ դիզայների հետ նշելու ապրանքանիշի հոբելյանը։

Առաջին շարքի ամենավառ աստղերից մեկն, իհարկե, Էմիլի Ռատակովսկին էր, որի ոճն ամբողջությամբ համապատասխանում է ֆրանսիական ապրանքանիշին։ Միջոցառման համար նա վառ կարմիր զգեստ է ընտրել, որը խորը լանջաբացվածք ուներ, սպիտակ բարձրակրունկներ եւ Le Chiquita պայուսակ. բոլորը՝ Jacquemus։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Instagram



© NEWS.am STYLE