Լիա Զախարյանը՝ գրավիչ կերպարում

17:46   25 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Լիան սեւ հագուստ է կրում, որի մի հատվածը թափանցիկ է։ Դերասանուհին վառ շպար է ընտրել. ընդգծված են աչքերն ու շուրթերը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարը՝ դերասանուհուն մի շարք հաճոյախոսություններ գրելով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր կարմիր վերնաշապիկի հետ։ Ամառային կերպարն ամբողջացրել էին արեւային ակնոցը եւ սպորտային կոշիկները։



© NEWS.am STYLE