Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը սեղանին կիսապառկած է լուսանկարվել (ֆոտո)

14:35   25 հունիսի, 2019

37-ամյա Քիմ Քարդաշյանն ակտիվորեն հանդես է գալիս ի պաշտպանություն մարդկանց իրավունքների, որոնք դուրս են գալիս բանտից։ Հունիսի սկզբին հեռուստաաստղը ելույթ էր ունեցել Սպիտակ տանը, սակայն միայն այժմ է որոշել կիսվել այնտեղ արված լուսանկարներով։

Անկախ միջոցառման լրջությունից՝ Քիմն իրեն նման չէր լինի, եթե կառավարական հաստատությունում ֆոտոշարք չկազմակերպեր։ Քանյե Ուեսթի կինը ոճային գործնական կերպարում էր. նա կիպ տոպ էր կրում, լայն կոստյում, ինչպես նաեւ նույն երգանի բարձրակրունկներ եւ փոքրիկ պայուսակ։

Մի քանի լուսանկարում Քիմը պատկերված է սպիտակ պատի ֆոնին, ապա նա բարձրացել է սեղանին, ինչն առաջ է բերել օգտատերերի ծաղրը։ Հեռուստահաղորդավարուհու հետ լուսանկարում պատկերված են իրավունքի գծով նրա խորհրդատուներ Էրին Հանին եւ Ջեսի Միշելը։ Շատերն այդ կադրը «ոչ պրոֆեսիոնալ» եւ «անտեղին» են անվանել՝ հաշվի առնելով իրավիճակի լրջությունը։

Քիմը, սակայն, ուշադրություն չի դարձնում քննադատությանը։ Լուսանկարների մեկնաբանություններում նա պատմել է այն մասին, որ այս պահին ազատ արձակված դատապարտյալներին ցուցաբերվող աջակցության դեպքում էլ նրանց համար դժվար է սոցիալականացվել եւ բոլոր ցանկացողներին կոչ է արել ծրագիրն իրականացնելու գործում օգնել իրեն ու թիմին։

Լուսանկարները՝ AP, Instagram



© NEWS.am STYLE