Կարմիր շրթներկ. Մարիամ Ալեքսանյանի վառ ու գրավիչ կերպարը

19:44   25 հունիսի, 2019

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել ու ցույց տվել իր ոճային տեսքը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Մարիամը սեւ, երկար պիջակ է կրում, որը համադրել է նույն երանգի տաբատի հետ։ Դերասանուհին նախապատվություն է տվել վառ դիմահարդարմանը. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացնում են պայուսակը եւ աքսեսուարները՝ ականջօղ ու թեւնոցներ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին վերահրապարակել էր իր ու սիրելիի՝  դերասան Գոռ Համբարձումյանի լուսանկարը։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Մարիամը նուրբ դիմահարդարմամբ էր, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ «Կարոտս»,- այս գրությունն էր առկա լուսանկարի վրա։



© NEWS.am STYLE