Վառ պիջակ, սպորտային կոշիկներ. Իննա Խոջամիրյանի լուսանկարը՝ Կրեմլի մոտից

22:43   25 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է Մոսկվայում։

Դերասանուհին, որն «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի եւ կանաչ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են ժամացույցը եւ սպիտակ սպորտային կոշիկները։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Իննան ծաղկավոր զգեստ էր կրում, որը համադրել էր գեղեցիկ վզնոցի հետ։ Կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ դիմահարդարումը, որն ընդգծել էր Իննայի գեղեցկությունը։



© NEWS.am STYLE