«Դուբայը հիշում է». Բելլա Հադիդին պատժել են անզգույշ լուսանկարի պատճառով

18:16   25 հունիսի, 2019

Նորաձեւության ապրանքանիշերը պատժել են Բելլա Հադիդին, որը ոտքը լուսանկարել էր Արաբական Միացյալ Էմիությունների եւ Սաուդյան Արաբիայի դրոշներով օդանավերի ֆոնին, հայտնում է The National-ը։

Երբ Դուբայի բուտիկիներից մեկի գնորդներից բազմաթիվ դժգոհություններ են ստացվել, ֆրանսիական Dior նորաձեւության տան պարֆյումերային բաժինն ազատվել է Հադիդի լուսանկարներով բաններներից, որոնք տեղադրված են Դուբայում գտնվող աշխարհի ամենամեծ առեւտրային ու զվարճանքի կենտրոնում՝ Dubai Mall-ում։ Նույնն արել է իտալական Bvlgari ապրանքանիշը։

«Հավաստիացնում ենք, որ հարգում ենք ազգային եւ տարածաշրջանային մշակութային արժեքները։ Մենք հարցը զեկուցել ենք ռեթեյլերներին, որպեսզի նրանք համապատասխան միջոցներ ձեռք առնեն»,- հայտնել են Dubai Mall-ի աշխատակիցները Twitter-ի պաշտոնական էջում։

Ավելի վաղ 22-ամյա Բելլա Հադիդը հրապարակային ներողություն է խնդրել, երբ նրա լուսանկարը զայրույթ էր առաջացրել Մերձավոր Արեւելքում երկրպագուների շրջանում։ Առիթը լուսանկարն էր, որը մոդելը հրապարակել էր օդանավակայանում։ Դրանում Հադիդը կարծես ոտքով տրորում էր Արաբական Միացյալ Էմիությունների եւ Սաուդյան Արաբիայի դրոշներով օդանավերը։

Картинки по запросу bella hadid



© NEWS.am STYLE