Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանման ընթացքում ձերբակալել են այլասերված տղամարդու

19:11   25 հունիսի, 2019

Սուպերհերոս Ջեյմս Բոնդի մասին հոբելյանական՝ 25-րդ ֆիլմի նիարահանման ընթացքում ձերբակելել են տղամարդու, որը թաքնված տեսախցիկներ էր տեղադրում կանացի արտաքնոցներում, հայտնում է TMZ պորտալը։

Հրատարակությունը նշում է, որ 49-ամյա Պիտեր Հերթլիին ձերբակալել են, երբ տեսանկարահանող սարք են հայտնաբերել բրիտանական Pinewood կինոստուդիայի արտաքնոցում։ Առայժմ հայտնի չէ՝ ինչ առնչություն ունի տղամարդը նոր ֆիլմի արտադրությանը։ Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել վույարիզմի համար (սեքսուալ խախտում, որը բնորոշվում է ցանկությամբ հետեւել մարդկանց, որոնք «ինտիմ» պրոցեսներով են զբաղված՝ հագուստի հանում, լոգանքի ընդունում, միզարձակում)։ Հարթլին հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել քննության հետ։

Ֆիլմի նկարահանման վրա, կարծես, չարագուշակ անեծք կա. սա առաջին դեպքը չէ, որը կապված է դրա նկարահանումների հետ։ Հունիսի սկզբին հրապարակում պայթյուն է տեղի ունեցել։ Այն ծրագրված էր ֆիլմի ընթացքում, սակայն դուրս է եկել վերահսկողությունից։ Արդյունքում տուժել էր նկարահանող խմբի անդամներից մեկը, վնասվել էր դեկորացիան։ Ֆիլմի նկարահանումները ստիպված են եղել կանգնեցնել նաեւ վնասվածքի պատճառով, որը Ճամայկայում աշխատանքի ընթացքում ստացել է Բոնդի 51-ամյա դերակատար Դենիել Քրեյգը։



© NEWS.am STYLE