Պոլինա Գագարինան պարծեցել է երկուամյա դստեր ֆենոմենալ կարողություններով

20:19   25 հունիսի, 2019

Երգչուհի Պոլինա Գագարինան եւ նրա ամուսինը՝ լուսանկարիչ Դմիտրի Իսխակովը, դաստիարակում են փոքրիկ դստերը՝ Միային, որը ծնողներին արդեն հիացնում է իր զարմանալի կարողություններով։ Աղջիկը սկսել է խոսել 4 ամսականում։ 1,5 տարեկանում նա արդեն նախադասություններ էր արտաբերում։ «Մենք ձգտում ենք նրան չափից շատ չծանրաբեռնել, սակայն ինքներս շփոթվում ենք նրա ֆենոմենալ հիշողության եւ լեզուներ սովորելու կարողության պատճառով։ Երկու տարեկանում նա անգիր հեքիաթներ է պատմում...»,- ասում է Պոլինա Գագարինան։

Աստղային մայրիկի խոսքով՝ փոքրիկը սիրում է անգլերենով մուլտֆիլմեր նայել։ Սակայն փոքրիկի զարմանալի հիշողությունը նաեւ բացասական կողմեր ունի. նրա ներկայությամբ հարկավոր է շատ զգույշ խոսել։

«Միան ամեն ինչ ներծծում է սպունգի նման։ Կարծում եմ՝ գեների շնորհիվ է։ Դիմայի հայրը, Աստված հոգին լուսավորի, համաժամանակյա թարգմանիչ էր ֆրանսերենից, այդ լեզվով բանաստեղծություններ էր գրում։ Դիմայի կրտսեր քույրը՝ Կարինան, գերազանց տիրապետում է չորս լեզվի, Դիման տիրապետում է գերմաներերին ու անգլերենին։ Ես եւս ետ չեմ մնացել անգելերնի ու հունարենի իմացությամբ»,- երգչուհու խոսքերը մեջբերում է 7days-ը։

Արտիստը նաեւ 6-ամյա որդի ունի՝ Անդրեյը, որը ծնվել է դերասան Պյոտր Կիսլովի հետ առաջին ամուսնությունից։ Տղան եւս հասակակիցներին գերազացնում է իր զարգացմամբ։ «Բայց Միուշան առաջ է անցել նրանից»,- ասել է Պոլինան։



© NEWS.am STYLE