Վերա Բրեժնեւայի դուստրը բիկինիով լուսանկար է հրապարակել

22:15   25 հունիսի, 2019

Վերա Բրեժնեւայի ավագ դուստրը՝ 18-ամյա Սոնյա Կիպերմանը, յուրաքանչյուր տարի ավելի ու ավելի է գեղեցկանում եւ ավելի շատ հիշեցնում մայրիկին։ Գեղեցկուհին նույնիսկ երկրպագուների իր բանակն ունի։ Վերջերս դպրոցն ավարտած Սոնյան հանգիստն անցկացնում է Իտալիայում եւ երկրպագուների հետ կիսվում ճամփորդության ընթացքում արված լուսանկարներով։

Սոնյան բիկինով գայթակղիչ ֆոտոշարք է կազմակերպել եւ մի կադր հրապարակել Instagram-ում։ Սակայն կայքն այն չափազանց անկեղծ է համարել ու ջնջել։ Արտիստի դուստրը չի հուսահատվել եւ հետեւորդների հետ կիսվել եւս մեկ լուսանկարով։ Կիպերմանը սեւ բիկինի եւ մուգ ակնոց է կրել, իսկ լուսանկարն արվել է ծառերի ու կապույտ երկնքի ֆոնին։ «Գուցե այս անգամ չջնջեն»,- մեկնաբանել է նա։

Երկրպագուներին հիացրել է 18-ամյա շիկահերի կազմվածքը։ Նրանք միաձայն պնդում են, Սոնյան գեղեցկությամբ գերազանցել է աստղային մայրիկին։ Ոգեշնչվելով մեկնաբանություններով՝ Կիպերանը Instagram-ի Stories բաժնում բիկինիով եւս մեկ լուսանկար է հրապարակել, որն արվել է լողավազանում։

Վերա Բրեժնեւայի դուստրը երկար տարիներ ապրում եւ սովորում է օվկիանոսից այն կողմ։ Նա վաղուց տեղափոխվել է ԱՄՆ, ուր հունիսին ավարտել է դպրոցը։ Մասնավոր հաստատությունը գտնվում է Լոս Անջելեսից ոչ հեռու՝ Կալիֆոռնիա նահանգում։ Աստղային մայրիկը ներկա էր դստեր ավարտական երեկույթին։



© NEWS.am STYLE