Հարկատուները շոկի մեջ են. Մեգան Մարքլը մի ամբողջ ունեցվածք է ծախսել «երազանքների տան» համար

23:13   25 հունիսի, 2019

37-ամյա Մեգան Մարքլը եւ 34-ամյա արքայազն Հարրին իրենց երազանքների տունը կառուցում են բրիտանացի հարկատուների գումարների հաշվին։

Սասեքսի դուքսերը բնակվում են  XIX դարի շենքում։ Հինգ տարբեր բնակարաններից այն վերածվել է ընդարձակ տան, որը բազմաթիվ ննջասենյակներ, լոգասենյակներ, հյուրասենյակներ, մարզասրահ եւ յոգայով զբաղվելու դահլիճ ունի։ Շենքում ամբողջությամբ փոխվել է էլեկտրահաղորդալարերի ցանցը, ջեռուցման համակարգը եւ այլն։ Նոր պատեր, պատուհաններ, դռներ են տեղադրվել, թարմացվել է ճակատը։ Մեգանն անձանմբ է վերահսկել աշխատանքի ընթացքը եւ մտածել «իր երազանքների տան» դիզայնը։

Հրապարակված թագավորական հաշիվներում նշվում են նաեւ Ֆրոգմոր-հաուսի վերանորոգման աշխատանքները։ Մեգանը եւ Հարրին 2,4 միլիոն ֆունտ ստերլինգ են ծախսել, թեեւ նախապես այդ գումարը չպետք է գերազանցեր 1,5 մլն ֆունտ ստերլինգը։

Այս գումարը ծախսերի միայն մի մասն է։ Հայտնի չէ՝ որքան են Մագանն եւ Հարրին ծախսել մյուս կարիքների համար։ Ըստ գործող կանոնների՝ թագավորական ընտանիքի անդամները պարտավոր չեն հաշիվ տալ 350 հազար ֆունտ ստերլինգից պակաս ծախսերի համար։ Ընտանիքի ներկայացուցիչները պնդում են, որ կենցաղային տեխնիկան, կահույքը եւ ինտերյերի մյուս առարկաները Սասեքսի դուքսերը ձեռք են բերել անձնական միջոցների հաշվին։

Բրիտանացիները զայրացել են, որ Ֆրոգմորի վերափոխման ծախսերն ավելի քան տաս անգամ գերազացնում են Մեծ Բրիտանիայում միջին տան արժեքը։ Նրանց մի մասը նույնիսկ պահանջել է թագավորական հաշիվների ստուգում անցկացնել, հայտնում է Daily Mail-ը։

Ընդ որում, սրանք վերջին ծախսերը չեն։ Բուքինգհեմյան պալատի պաշտոնյաները նշում են, որ ծախսեր սպասվում են հաջորդ տարի, քանի որ շենքի սահմաններից դուրս աշխատանքը շարունակվում է։

Լուսանկարները՝ Legion-media



© NEWS.am STYLE