Արմինկան՝ շքեղ զգեստով

23:33   25 հունիսի, 2019

Երգչուհի Արմինկան կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին շքեղ զգեստ է կրում, որը զարդարված է փայլերով եւ խորը լանջաբացվածք ունի։ Այն հաջողությամբ ընդգծել է ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհու սլացիկ կազմվածքը։ Արմինկան զգեստը համադրել է շքեղ սանրվածքի եւ խոշոր ականջօղերի հետ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Արմինկան երկարափեշ, համարձակ բացվածքով, երեկոյան զգեստ էր կրում։ Լուսանկարին կից ոճային երգչուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Աշխատանքային»։



© NEWS.am STYLE