Բարձր հարաբերություններ. Դիսիկը փայփայում է երեխաներին, ընկերություն անում նախկին կնոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ

16:09   26 հունիսի, 2019

Սքոթ Դիսիկը խոստովանել է, որ երեխաները, որոնք լույս աշխարհ են եկել 40-ամյա Քորթնի Քարդաշյանի հետ ամուսնության ընթացքում, իր կյանքում ամենակարեւորն են դարձնել։

35-ամյա գործարարը դստեր՝ վեցամյա Պենելոպայի հետ սրտառուչ լուսանկար է հրապարակել։ «Նախկինում ես ավելի հաճախ էիւ հրապարակում իմ ավտոմեքենաների լուսանկարները, իսկ այժմ՝ երեխաներիս լուսանկաները։ Ես իսկական սեր ու կիրք եմ գտել»,- Instagram-ում խոստովանել է Դիսիկը։

«Քեզ շատ երկար ժամանակ է հարկավոր եղել՝ հասկանալու համար այն, ինչ մյուսներն արդեն վաղուց տեսել են», «Ձեր բոլոր երեխաներն այնքան նման են քեզ», «Վերջ։ Այժմ այս բլոգը պաշտոնապես վերածվել է հպարտ հոր էջի», «Դու զարգանում ես ու ավելի լավը դառնում։ Ինձ շատ է դուր գալիս հետեւել դրան»,- այդպես են հետեւորները մեկնաբանել Դիսիկի խոստովանությունը։

Քորթնին եւ նրա նախկին ամուսինն արել են ամեն ինչ, որպեսզի իրենց ամուսնալուծությունը չազդեի երեխաների վրա։ Նախկին սիրահարները դիմել են ընտանեկան հոգեբանի օգնությանը։ Այժմ Քարդաշյանն ու Դիսիկն ընկերական հարաբերություններ ունեն, երեխաների հետ միասին մեկնում են հանգստի։



© NEWS.am STYLE